Գլխավոր Ավելին

Հայաստանը` Կրոնի և խոցային կոլիտի եվրոպական կազմակերպության (ECCO) անդամ երկիր

Հպարտությամբ հայտնում ենք, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը ընդգրկվել է Կրոնի և խոցային կոլիտի եվրոպական կազմակերպության (ECCO) ծրագրում՝ որպես աղիքների բորբոքային հիվանդութունների մասնագիտական կենտրոն։

Նշենք, որ Կրոնի հիվանդության և կոլիտի եվրոպական միությունը (ECCO) իրագործում է ծրագիր, որն ուղղված է աղիքների բորբոքային հիվանդությունների վարման որակը բարձրացնելուն` հասցնելով այն հավասարապես բարձր մակարդակի եվրոպական բոլոր երկրներում::

Հայաստանը նույնպես մասնակցում է այս ծրագրին, և որպես Կրոնի հիվանդության և խոցային կոլիտի բուժման մասնագիտական կենտրոն ընդգրկվել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկան: https://equality.perseed.eu/

Նկատենք, որ այս ձեռքբերումն արդյունք է մեր հիվանդանոցի բժիշկների թիմի մասնակցությանը Միացյալ եվրոպական շաբաթին, որը կայացել էր հոկտեմբերին Վիեննայում:

Սա ևս մեկ վկայությունն է, որ միջազգային գիտաժողովներին մասնակցությունը տալիս է ոչ միայն նոր գիտելիքների, այլև նոր կապերի և գործնական ու հետազոտական նախագծերում ընդգրկվելու հնարավորություններ, որոնք էլ մեր բժիշկները լավագույնս օգտագործում են ի շահ պացիենտների։

×
facebook sharing button facebook